Սփյուռքի նախարարության «հրաշք» նվերը Ատըրաուի հայկական մշակութային կենտրոնի պարախմբին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/12/Ղազախստան.jpg)
«ԵՏՄ երկրների հայկական համայնքների կրթամշակութային զարգացմանն աջակցության» ծրագրի շրջանակներում Ղազախստանի Հանրապետության Ատըրաու քաղաքի «Տավրոս» հայկական մշակութային կենտրոնի համանուն պարային խմբի անդամները Ամանորի նախօրեին լավ նվեր ստացան։
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ համայնքային կենտրոնի կազմավորման 10-ամյակի առիթով Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանն այս տարվա գարնանը միջնորդել էր աջակցելու համայնքի պարային խմբին հայկական ազգային տարազներ ձեռք բերելու հարցում։ Եվ ահա հայկական պարային 20 հանդերձները գտել են իրենց տերերին։ Համայնքի ղեկավար Գ. Փլուզյանի հավաստմամբ՝ տարեմուտի հանդեսին «Տավրոս» պարախումբը հանդես կգա նոր հագուստով, ուրեմն նաև՝ նոր շուքով։
«Շնորհակալությո´ւն, հրաշալի նվերի համար,- գրում են համայնքի անդամները,- սա իսկապես արքայական նվեր է»։