Արամ Ավագյանը նորամուտը հաղթանակով է նշել պրոֆեսիոնալ ռինգում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռիո-2016 օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյանը նորամուտն է նշել պրոֆեսիոնալ բռնցքամարտում:
Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում տեղի ունեցած 6 ռաունդանոց մենամարտում Ավագյանը մեծ առավելությամբ հաղթել է Բելառուսը ներկայացնող Անդրեյ Նուրչինսկիին:
Հաղթանակ է տարել նաեւ Նարեկ Աբգարյանը, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է երկրորդ մենամարտը, փոխանցում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունից: