ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց կանադահայ կոմպոզիտոր Պետրոս Ժուժունյանին

Դեկտեմբերի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կանադայում բնակվող կոմպոզիտոր Պետրոս Ժուժունյանին: Ծագումով գյումրեցի կոմպոզիտորը, ով երկար տարիներ ապրում և ստեղծագործում է Մոնրեալում, վերջերս Հայաստան էր ժամանել  կանադական լավագույն քառյակներից մեկի՝ «Մոլինարի» քառյակի հետ, որը  համերգներով հանդես եկավ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում և Կոմիտասի թանգարանում՝ կատարելով Քշիշտոֆ Պենդերեցկու, Լևոն Չաուշյանի, Մերիլ Շեֆերի ստեղծագործություններից և Պետրոս Ժուժունյանի 4 կվարտետները:

Ողջունելով Պետրոս Ժուժունյանին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց նրան հայաստանյան համերգների առթիվ՝ իր ուրախությունը հայտնելով հատկապես այն իրողության համար, որ հայ կոմպոզիտորն իր ստեղծագործական կարողություններով ոչ միայն Կանադայում ճանաչելի և գնահատել է դարձել, այլև սերտ համագործակցություն հաստատելով երկրի կատարողական արվեստի լավագույն ներկայացուցիչների հետ՝ զբաղվում է հայկական դասական երաժշտությունը և հայ ժամանակակից կոմպոզիտորներին քարոզելու աշխատանքներով:

Շնորհակալություն հայտնելով Հրանուշ Հակոբյանին ընդունելության և գնահատանքի  համար՝ Պետրոս Ժուժունյանը նախարարին պատմեց իր անցած ստեղծագործական  ճանապարհի մասին և տեղեկացրեց, որ Կանադայի տարբեր քաղաքներում իր նախաձեռնությամբ իրականացվել են համերգային բազմաթիվ ծրագրեր, որոնց մեջ հատկապես նշանակալի էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգը: Նա ոգևորությամբ խոսեց նաև «Մոլինար» քառյակի անդամների հայաստանյան տպավորությունների մասին և վստահություն հայտնեց, որ դրանք հիմք կհանդիսանան նրանց համերգային ծրագրերում ավելի ընդարձակելու հայկական թեմանեըը:

Զրույցի ընթացում քննարկվեցին արտերկրում ապրող և ստեղծագործող կոմպոզիտորների ու կատարողական արվեստի ներկայացուցիչների միջև համագործակցության սերտացման հնարավորություններին և Հայաստանում համերգային նոր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

img_0671

Scroll Up