Հայոց ցեղասպանության պատմության դասավանդումը կարեւոր քայլ է Ֆրեզնոյի համար

Դպրոցներում Հայոց ցեղասպանության պատմության պարտադիր ուսուցանումը կարեւոր քայլ է հատկապես Ֆրեզնոյի համար, որտեղ հայկական մեծ համայնք է բնակվում:
Այս մասին Արցախպրեսի փոխանցմամբ` հաղորդում է The Fresno Bee-ն:
Հոդվածի համաձայն՝ այս տարի Քալիֆորնիայի Կրթության հարցերի խորհուրդը հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման ծրագիրը: Բացի այդ, խորհուրդ է տրվում թեման դասավանդելիս զուգահեռներ անցկացնել Հոլոքոստի հետ: Ուսուցիչները պետք է նաեւ տեղեկություններ տրամադրեն ցեղասպանությանն «ամերիկյան աննախադեպ մարդասիրական արձագանքի» մասին: Օգնություն ցուցաբերելու համար ավելի քան 117 մլն դոլար է հավաքվել եւ ավելի քան 1 մլն փախստականի կյանք փրկվել:
Նոր նյութերը, որոնց նպատակը դպրոցականներին պատմական իրադարձությունների մասին քննադատորեն մտածել սովորեցնելն է, դասագրքերում կներառվեն 2018 թվականին: