Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, ՀՀԿ համագումարի ընթացքում ՀՀԿ նախագահի պաշտոնում առաջադրվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Նրա թեկնածությունն առաջադրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հարուստ փորձը և մեր մեծ վստահությունը նրա նկատմամբ՝ առաջարկում եմ Սերժ Սարգսյանին գրանցել որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու»,­ ասաց Տարոն Մարգարյանը: ՀՀԿ նախագահի քվեարկությունն անցավ բաց ձևաչափով:

Համագումարի պատվիրակների միաձայն քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ խոշարագույն քաղաքական կառույցի ՀՀԿ նախագահի պաշտոնում իրեն վերընտրելու կապակցությամբ: Նա ընգծեց, որ բավական պատասխանատու ժամանակահատված ենք մտնում և անելիքներ շատ ունենք՝ ընդգծելով, որ միևնույն ժամանակ ունեն կուռ թիմ և տարիների հարուստ փորձ: Հաստատվեցին նաև կուսակցության նախագահի, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, կանոնադրությունում և ծրագրում կատարված փոփոխությունների ու լրացումների նախագծերը:

Scroll Up