Սոլնեչնոգորսկում հայկական կիրակնօրյա դպրոց է բացվել

Հոկտեմբերի 9-ին ՌԴ Սոլնեչնոգորսկ քաղաքում տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցի բացման պաշտոնական արարողությունը: Դպրոցը բացվել է շնորհիվ «ԱԿԱՆՈ» հայկական համայնքի ղեկավար Վարդան Քոսյանի և դպրոցի ղեկավար, համայնքի քարտուղար Արմինե Ասատուրովնայի:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են համայնքից՝ Ռուսաստանում ծնված հայ երեխաները հաճույքով են դպրոց հաճախում, որպեսզի սովորեն իրենց մայրենին, ծանոթանան հայկական մշակույթին և պատմությանը: Իսկ դպրոցի ուսուցիչները ջանք ու եռանդ չեն խնայում՝ նոր սերնդին գիտելիքներ փոխանցելու համար:

«ԱԿԱՆՈ» հայկական համայնքը շնորհակալություն է հայտնում ՀՀ սփյուռքի նախարարությանն ուսումնական նյութեր տրամադրելու համար: Միաժամանակ երախտագիտության է հայտնում ծնողներին, որոնք իրենց երեխաներին հնարավորություն են տալիս սովորել և չմոռանալ իրենց մայրենին և պատմությունը:

Հոկտեմբերի 9-ը այսուհետ հիշարժան օր կդառնա Սոլնեչնոգորսկ քաղաքում ապրող հայերի համար:

Солнечногорск5Солнечногорск3Солнечногорск2Солнечногорск1Солнечногорск

Scroll Up