Մահացել է հայտնի շոումեն ու սիրված երգիչ հայազգի Անդրեյ Դավիդյանը

Հայտնի շոումեն ու սիրված երգիչ, ռուսական երաժշտական «Ձայն» հեռուստանախագծից հանդիսատեսին առավել ճանաչելի դարձած, հայազգի Անդրեյ Դավիդյանն այսօր՝ նոյեմբերի 13-ի առավոտյան, մահացել է:

Այս մասին տեղեկացնում է «Լայֆ»-ը: Ըստ լրատվամիջոցի, 60-ամյա Անդրեյ Դավիդյանը ավելի վաղ տեղափոխվել էր մոսկովյան Բոտկինսկի հիվանդանոց, որտեղ ախտորոշվել էր ինսուլտ և գտնվում էր կոմայի մեջ:

Նշենք, որ Դավիդյանն իր երաժշտական ուղին սկսել է դեռեւս 1993-ից, երբ հիմնեց Sound Cake խումբը: 2013-ին նա մասնակցել է ռուսական «Ձայնը» նախագծի կույր լսումներին՝ կատարելով «Georgia on my mind» երգը: Նա ճանաչվել էր «երեկոյի աստղը»:

Scroll Up