Չինաստանի և Հոնկոնգի հայկական համայնքի նախագահը հյուընկալվեց Սփյուռքի նախարարությունում

Հոկտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Չինաստանի և Հոնկոնգի հայկական համայնքի նախագահ Մհեր Սահակյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց Չինաստանի հայկական համայնքի գորունեությունը հայկական ինքնության պահպանման, Հայաստանի մշակույթի զարգացման և տարածման, Հարավարևելյան Ասիայի երկրների հայկական համայնքների հետ սերտ համագործակցության ուղղությամբ:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց «Հայրենիք-Սփյուռք» գործակցության զարգացման ուղղությամբ Չինահայի գործունեությանը, ապրիլյան պատերազմի օրերին Արցախին համայնքի ցուցաբերած աջակցությանը, Չինաստանի հայ հետազոտողների և ուսանողների առցանց գիտաժողովին, որն այս տարի անցկացվելու է 3-րդ անգամ:
Քննարկվեցին համատեղ ծրագրերին, համայնքի խնդիրներին ու հետագա քայլերին առնչվող հարցեր: