Կարո Փայլանը մասնակցել է ի պաշտպանություն Cumhuriyet պարբերականի բողոքի ակցիային

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը եւս միացել է ընդդիմադիր Cumhuriyet պարբերականի խմբագրության դիմաց տեղի ուենցող ակցիային։

Կարո Փայլանն իր Facebook-ի ու Twitter-ի էջով տեղեկացրել է, որ մասնակցում է ի պաշտպանություն Cumhuriyet պարբերականի անցկացվող բողոքի ակցիային։

Նա բոլոր ժողովրդավար ուժերին կոչ է արել լուռ չմնալ։

Նշենք, որ թուրքական իշխանությունների հրահանգով դատախազությունը ահաբեկիչների հետ համագործակցելու մեղադրանքով ձերբակալել է Cumhuriyet պարբերականի գլխավոր խմբագրին ու մի շարք լրագրողների։

Scroll Up