Թուրքիայում գանձագողերը հայերի և հույների ոսկիները փնտրելիս ծանր վիրավորվել են

Թուրքիայի Մուղլա նահանգի Ֆեթհիյե շրջանում երկու գանձագողեր, որոնք փնտրում էին հայերից և հույներից մնացած ոսկիները, մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են Ֆեթհիյեի պետական հիվանդանոց։

Ենթադրվում է, որ գանձագողության ընթացքում 40-ամյա Իսմայիլ Գյոկսյոզը և 41-ամյա Սերդար Օզդեմիրն օգտագործել են պայթուցիկ սարքեր, որոնցից էլ վիրավորվել են, tert.am-ի հաղորդմամբ՝ գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:

Նրանք այրվածքներ ունեն մարմնի տարբեր հատվածներում և դեմքի վրա: Բժիշկները հայտնել են, որ գանձագողերի կյանքին վտանգ է սպառնում:

Scroll Up