Ռեալը հրապարակել է լուսանկար, որում հին հայկական եկեղեցի է երեւում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/Ռեալ.jpg)
Մադրիդի «Ռեալը» շարունակում է հրապարակել թիմի երկրպագուների լուսանկարները, որոնք արվում են աշխարհի տարբեր ծայրերի տեսարժան վայրերից:
«Արքայական ակումբը» ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է երկրպագուի լուսանկար, որում պատկերված է Իրանի Ջուղա քաղաքի մերձակայքում գտնվող հին հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցին (նաեւ՝ Մաղարդավանք):
Այն 9-րդ դարի կրոնական համալիր է Իրանի հյուսիսում: