Վորոնեժի օդանավակայանը հայտարարել է դեպի Երևան չվերթների մեկնարկի մասին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/վորոնեժ.jpg)
Armenia ավիաընկերությունը մտադիր է դեկտեմբերի 16-ից Վորոնեժ-Երևան չվերթներ իրականացնել: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Վորոնեժի օդանավակայանը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Չվերթներն իրականացվելու են Boeing 737-500 ինքնաթիռներով, շաբաթը երկու անգամ: Ճանապարհը կկազմի 2 ժամ 10 րոպե: Արդեն սկսվել է նշված ուղղությամբ տոմսերի վաճառքը: Մեկ ուղղությամբ թռիչքի արժեքն առանց ուղեբեռի սկսվում է 49 եվրոյից:
«Armenia ավիաընկերությունը նախատեսել էր Վորոնեժ-Երևան կանոնավոր չվերթներն իրականացնել հոկտեմբերից: Սակայն փաստաթղթերը համաձայնեցնելու համար փոխադրողին ավելի շատ ժամանակ է պահանջվել, քան ենթադրվում էր»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:
Վորոնեժի օդանավակայանից միջազգային կանոնավոր չվերթներ են իրականացվում նաև Տաշքենդ և Քիշնև ուղղություններով: