Ստրասբուրգում հայկական կոնյակի և քաղցրավենիքների համտես-հյուրասիրություն է կազմակերպվել

Ստրասբուրգում հայկական կոնյակի և քաղցրավենիքների համտես է կազմակերպվել։

Ինչպես  տեղեկանում ենք Հայաստանի զարգացման հիմնադրամի ֆեյսբուքյան էջից, Եվրախորհրդի Նախարարների կոմիտեում կայացած ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 31-րդ նստաշրջանից հետո Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից իրականացվել է համտես-հյուրասիրություն։

Ներկաները հնարավորություն են ունեցել համտեսել հայկական կոնյակ, Հայաստանի տարբեր շրջանների ավանդական քաղցրավենիքները:

Միջոցառումը, որ կազմակերպվել է հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման և Եվրամիության շուկայում առաջմղման նպատակով, լայն արձագանք է գտել նստաշրջանի մասնակիցների շրջանակում: Այն իրականացվել է Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ՝ արտահանման խթանմանն ուղղված Կառավարության ծրագրով:

Scroll Up