Հայաստանն ու Ուկրաինան կհամագործակցեն գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/11/179081.jpg)
Հայաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են 2013-2017թթ. գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին: Երեւանում կայացել է հայ-ուկրաինական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կողմերը տվյալներ են փոխանակել Հայաստանի եւ Ուկրաինայի գիտատեխնիկական եւ ինովացիոն ոլորտի վիճակի եւ հիմնական ուղղությունների մասին:
Ուկրաինայի Գիտության, ինովացիաների եւ ինֆորմատիզացիայի պետական գործակալությունը եւ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում 2013-2017թթ. համագործակցության ծրագիր են ստորագրել:
Նոր ծրագիրը նախատեսում է համատեղ նախագծերի իրականացում, գիտնականների փոխանակում, համատեղ սեմինարների եւ կոնֆերանսների կազմակերպում եւ գիտական գործունեության հետ կապված համագործակցության այլ տեսակներ:
Գիտական ոլորտում համագործակցությանը վերաբերող եւս մեկ հանդիպում տեղի կունենա 2014թ.: