Արցախի Քարագլուխ գյուղում վերաօծվել է Սբ Աստվածածին եկեղեցին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին այցելել է Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղ, որտեղ մասնակցել է նոր վերանորոգված Սբ Աստվածածին եկեղեցու վերաօծման եւ մի շարք նորակառույց առանձնատների բնակարանամուտի հանդիսավոր արարողություններին:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի Նախագահը երախտագիտություն է հայտնել ռուսաստանաբնակ բարերար Մաքսիմ Աթայանցին հայրենի գյուղին մշտական աջակցություն ցուցաբերելու համար` դա համարելով հայրենասիրության օրինակելի դրսեւորում:
Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: