Հայկական Earlyone եւ Scycryptor սթարթափերը ընդգրկվել են Startup Istanbul-ի թոփ 50 ցուցակում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/default2-300x225.jpg)
Skycryptor եւ EarlyOne ստարտափերը, որոնք հայկական այլ ութ ստարտափերի հետ միասին մասնակցում են այս օրերին ընթացող «Startup Istanbul» տարածաշրջանային ֆորումին, հայտնվել են մրցութային թոփ 50-ում: Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնեցին Հանրային լրագրության ակումբից։
Հայտնի է նաեւ, որ Skycryptor-ը արդեն իսկ ներգրավված է թոփ 15-յակի մեջ եւ հոկտեմբերի 10-ին մեծ բեմից կներկայանա 4000 հոգանոց լսարանի, այդ թվում նաեւ ներդրողների առաջ:
Skycryptor-ն ամպային ծառայություններում անվտանգություն ապահովող համակարգ է, որը մինչեւ օգտատիրոջ տվյալները ամպային ծառայություններին փոխանցելը գաղտնագրում է այն, այսպիսով պաշտպանելով ինֆորմացիան հաքերային հարձակումներից կամ երրորդ կողմին փոխանցվելուց: Համակարգն արդեն ունի 200 գրանցված օգտատեր 4 երկրներից եւ փորձարկվում է 2 հայկական ընկերություններում:
Ֆորումին հայկական պատվիրակության մասնակցությունն իրականացվել է Հանրային լրագրության ակումբի (Հայաստան) եւ ՏԵՊԱՎ հիմնադրամի (Թուրքիա)՝ «Ձեռներեցների փոխայցելություն» նախագծի միջոցով: