Արցախում մեղվաբուծության զարգացման համար դասընթացներ կկազմակերպվեն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/մեղու.jpg)
Հոկտեմբերի 7-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն ընդունել է մեղվաբուծության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ հայտնի՝ մոսկվայաբնակ Սուրեն Գրիգորյանին:
Ինչպես հայտնում են ԼՂՀ գյուղնախարարության մամուլի ծառայությունից, որ հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի Արցախում կկազմակերպվեն դասընթացներ՝ մեղվաբուծության բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ուսուցման և քարոզչության ուղղությամբ: Աղբյուրի հաղորդմամբ՝ այդ տեխնոլոգիաներով արտադրված մեղրը արտահանման հնարավորություն կունենա: