ՄԱԿ ԱԽ-ն նիստ կգումարի Հալեպում ստեղծված իրավիճակի պատճառով

ՌԴ մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ում հաստատել է` ՄԱԿ Անվտանգության խորհուրդընիստ կգումարի Հալեպում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նախատեսված է Սիրիայի գծով հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրայի ճեպազրույցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Խորհրդակցությունները տեղի կունենան տեղի ժամանակով 10:00-ին (Մոսկվայի ժամանակով 17:00): Դե Միստուրան հանդես կգա տեսակապով Ժնևից:

ՄԱԿ հատուկ դեսպանորդը հոկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ պատրաստ է անձամբ ուղեկցել«Ջեբհաթ ան Նուսրայի» խմբավորման գրոհայիններին, որոնք քաղաքի այդ մասում մոտ 900 են, եթե ցանկանան հեռանալ արևելյան Հալեպից ու Իդլիբ մեկնել:

Դե Միստուրան հայտնել է նաև, որ եթե մարտական գործողություններն արևելյան Հալեպում շարունակվեն նույն ինտենսիվությամբ, քաղաքի այդ մասը կարող է ամբողջությամբ ոչնչացվել մինչև տարեվերջ: Միստուրան դիմելու է Մոսկվային և Դամասկոսին մեկ հարցով` արժե՞ հազարավոր գրոհայինների ոչնչացնելու համար հողին հավասարեցնել քաղաքը: Նա նաև մտադիր է հարցնել «պատրա՞ստ են իրենք արդյոք «ռմբակոծությունների դադարեցմանը, եթե «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինները զենքերը վայր դնեն` հորդորելով որքան հնարավոր է արագ տալ հարցի պատասխանը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ստեֆան դե Միստուրայի առաջարկները Հալեպի վերաբերյալ ամենասևեռուն ուշադրության են արժանի:

Գրոհայինները շարունակում են գնդակոծել Հալեպի բնակելի թաղամասերը` արևելյան շրջանների բնակիչներին որպես պատանդ պահելով, չարտորնելով հումանիտար բեռների առաքումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով վերջին 2 շաբաթում քաղաքում ավելի քան 300 մարդ է զոհվել, մոտ 1000-ը տուժել է:

Scroll Up