Նման պայմաններում Հալեպը երկու ամսում կարող է վերանալ՝ ասում է ՄԱԿ- ի դեսպանորդը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/mistura-620x300.jpg)
Սիրիայի հարցով ՄԱԿ- ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ եթե Հալեպում շարունակվեն ռազմական գործողությունները՝ մի քանի ամսից քաղաքը ամբողջությամբ կոչնչանա: Պաշտոնյան նշել է, որ եթե չձեռնարկվեն հրատապ միջոցառումներ՝ ուղղված Հալեպի արևելքում իրավիճակի փոփոխմանը, կզոհվեն հազարավոր քաղաքացիական անձինք և հազարավորները փախստական կդառնան։ Այս պահին Հալեպի արևելքում մոտ 200 վիրավորներ հրատապ տարհանման կարիք ունեն։
Ստաֆան դե Միստուրան նշել է, որ Հալեպի արևելքում գտնվում են «Ջեբհաթ ալ-Նուսրայի» մոտ 900 գրոհայիններ և զինված ընդդիմության մոտ 8000 մարտիկներ։ Պահանջվում են պաշտոնական երաշխիքներ գրոհայինների համար, եթե նրանք համաձայնեն դուրս գալ Արևելյան Հալեպից Իդլիբ։
ՄԱԿ-ի դեսպանորդի խոսքով՝ մարդասիրական և ռազմական գործողությունների դադարեցման հարցերով թիրախային խումբը կշարունակի աշխատանքը Ժնևում, գրում է armradio.am-ը: