Արամ Ա կաթողիկոսն ու Էդվարդ Նալբանդյանը հանդիպել են Վաշինգտոնում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը սեպտեմբերի 29-ին Վաշինգտոնում հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը:

Արամ Ա կաթողիկոսն ու Նալբանդյանը քննարկել են Հայաստանի միջազգային հարաբերություններին, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապված հարցեր: Հանդիպմանը մասնակցել են Հյٳսիսային Ամերիկայի Արևելյան թեմիառաջնորդ Գերշ. Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը և Հ.Յ.Դ. բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Հանդիպումց հետո Վեհափառ Հայրապետն ու Նալբանդյանը միասին ճաշել են:

Scroll Up