Հռոմի Պապը հանդիպել է Նիսի ահաբեկչության զոհերի հարազատների հետ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը հանդիպել է Նիսի Անգլիական ափին ահաբեկչության հետեւանքով զոհվածների հարազատների հետ: La Stampa-ի փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել Վատիկանի Պողոս 6-րդի սրահում:

«Ես ուզում եմ կիսել ձեր ցավը, որն ավելի է սաստկանում, երբ ես մտածում եմ երեխաների, ընտանիքների մասին, որոնց կյանքը հանկարծակի ընդհատվեց այդպիսի ողբերգական ձեւով»,- ըստ News.am-ի`ասել է պոնտիֆիկոսը եւ հավելել, որ աղոթում է Նիսի ահաբեկչության զոհերի համար:

Scroll Up