ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին
Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին:
Հյուրը նախարարին պատմեց իրենց ընթացիկ աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին:
Զրույցի ընթացքում քննարկվեցին հայահպանությանը, Հայրնիքի հետ կապերի սերտացմանն առնչվող հարցեր: