Հալեպում 2 միլիոն մարդ մնացել է առանց ջրի. UNICEF

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ UNICEF-ը, հայտարարել է, որ Հալեպում ինտենսիվ մարտերի հետևանքով ավելի քան 2 միլիոն մարդ մնացել է առանց ջրի, ըստ Tert.am-ի՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կազմակերպության տվյալներով՝ առնվազն մեկ ջրի պոմպակայան վնասվել է, իսկ ռազմական գործողությունները թույլ չեն տալիս այն վերանորոգել:
Բացի այդ, անհրաժեշտ է եղել անջատել կայանը, որը ջուր է հասցնում ապստամբների հսկողության տակ գտնվող քաղաքի արևելյան հատվածներ:
Unicef-ում կարծում են, որ դա սպառնում է տարբեր հիվանդությունների առաջացմամբ, քանի որ մարդիկ կսկսեն օգտվել ջրհորներից և այլ աղբյուրների կեղտոտ ջրից: