Google-ը շնորհավորում է Հայաստանի անկախության տոնը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/52049.jpg)
Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առիթվ Google որոնողական համակարգի գլխավոր էջում (հայկական տիրույթում) Հայաստանի անկախությանը նվիրված տարբերանշան է հայտնվել։
Կից գրառմամբ. «Շնորհավոր Հայաստանի անկախության օրը», Google-ն այսկերպ շնորհավորում է Հայաստանի անկախության օրը: Տարբերանշանում պատկերված է հայկական Եռագույնը և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը: