Պատկերասրահում կցուցադրվեն իտալացի հանրահայտ նկարիչ Միրո Պերսոլյայի աշխատանքները
Հայաստանի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 20-ին՝ ժ. 19:00, տեղի կունենա «Արտացոլանքից անդին» խորագիրը կրող ցուցահանդես: Առաջին անգամ Հայաստանում՝ մայր թանգարանում, կցուցադրվեն իտալացի հանրահայտ նկարիչ Միրո Պերսոլյայի աշխատանքները: