Ուկրաինայի հայերը Լվովի քաղաքապետին պարգևատրել են շքանշանով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/orden.jpg)
Ուկրաինայի հայերի միության պատվիրակությունը սեպտեմբերի 16ին շքանշանով է պարգևատրել Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյին:
AnalitikaUa-ն տեղեկացնում է, որ Ուկրաինայի հայերի Միությույնը Լվովի քաղաքապետին պարգևատրել է «Սրբոց Նահատակյաց` Հայոց ցեղասպանության զոհերի» շքանշանով:
Ուկրաինայում հայերի Միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանը, փոխանցելով կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանի ողջույնի խոսքերը, Անդրեյ Սադովոյին հանձնել է Ուկրաինայի հայերի միության շքանշանը: «Հայերը միշտ ապրել են և կապրեն Լվովում: Այստեղ նրանց միշտ ուրախ են տեսնել», ասել է Անդրեյ Սադովոյը:
Ուկրաինայի հայրեի Միության «Սրբոց Նահատակաց` Հայոց ցեղասպանության զոհերի» շքանշանը ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի ծրագրերի կազմակերպման շրջանակներում` Ուկրաինայի հայրեի միության կողմից: Շքանշանն իր անունը ստացել է` ի հիշատակ Հայոց ցեղասպանությունում նահատակվածների: