Ապրիլյան պատերազմի օրերին վիրավորված զինծառայողներից միայն 2-ն են շարունակում բուժումը հոսպիտալում
Ապրիլյան պատերազմի օրերին վիրավորված զինծառայողներից միայն երկուսն է շարունակում բուժումը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Այս մասինNEWS.am-ի թղթակցին հայտնեցին հոսպիտալից:
Բուժումը շարունակում են Ավետիս Զարգարյանը եւ Ռոլանդ Սահակյանը: Նրանք վիրավորվել էին Թալիշում եւ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Երեւան: Միայն վերջերս է Ավետիսի ու Ռոլանդի վիճակը կայունացել: Նշենք, որ այժմ քննարկվում է հենց այս զինծառայողներին Կառավարության միջոցներով արտերկիր տեղափոխելու հարցը: Թե երբ ու որ երկիր կմեկնեն բուժման Ավետիսն ու Ռոլանդը, հայտնի չէ: