ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/Xorhrdakcutyun.jpg)
Սեպտեմբերի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի ղեկավարները:
Ներկայացվեցին շաբաթվա ընթացքում կատարված ընթացիկ աշխատանքները և իրականցված միջոցառումները: Նախարարը կարևորեց համայնքների հետ ակտիվ անմիջական աշխատանքների իրականացումը և առաջիկա միջոցառումների պատշաճ կազմակերպումը, մասնավորապես, «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում իրականացվելիք Ստամբուլի երգի-պարի միության «Մարալ» համույթի «Արա և Շամիրամ» պարային ներկայացման և մյուս միջոցառումների հավուր պատշաճի կազմակերպումն ու լուսաբանումը:
Տրվեցին այլ հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներ ու համակարգողներ: