Նկարչուհի Մարինա Սարգսյանի աշխատանքները Կիեւում կզարդարեն Եվրատեսիլի ֆան-գոտին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/s-rospisyu.jpg)
Կիեւում Եվրատեսիլի մեկնարկից առաջ նկարչուհի Մարինա Սարգսյանի հեղինակած՝ 2.5 մետր բարձրությամբ նկարազարդված ափսեները կտեղադրվեն մրցույթի ֆան-գոտում: Այս մասին գրում է Analitika.ua-ն:
Նկարչուհու խոսքով՝ յուրաքանչյուր ափսեն նկարազարդելու համար շուրջ երեք օր է պահանջվել:
«Ծրագրվում է, որ Եվրատեսիլի նախաշեմին մրցույթի մասնակից 44 երկրներից յուրաքանչյուրը իր ափսեն է պատրաստելու: Դրանց տեսանելի հատվածը կազմված է լինելու դրոշից, զինանշանից, երկրի ճանաչելի բնապատկերից: Առայժմ մտածում եմ, թե որ երկիրն ընտրեմ, ուզում եմ երկու ափսե նկարազարդել՝ Ուկրաինայի եւ Հայաստանի համար»,- նշել է Մարինա Սարգսյանը:
Սեպտեմբերի 9-ին հայտնի է դարձել, որ Եվրատեսիլ 2017-ի կազմակերպման եւ անցկացման կազմկոմիտեն Կիեւը երգի մրցույթի անցկացման քաղաք է կոչել:
Ուկրաինան 2017 թվականի Եվրատեսիլը հյուրընկալելու իրավունք ստացել է Ստոքհոլմում կայացած մրցույթի ժամանակ երգչուհի Ջամալայի հաղթանակի արդյունքում: