Գարո Փայլանը Ֆրեզնոյում կմասնակցի «Թուրքիան և հայերը» քննարկմանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/Paylan-feature.png)
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, «Ժողովուրդների դեմոկրատական» քրդամետ կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ Գարո Փայլանը կմասնակցի Ֆրեզնոյի պետական համալսարանում սեպտեմբերի 27-ին կայանալիք «Թուրքիան և հայերը» խորագրով քննարկմանը:
Ինչպես տեղեկացնում է The Armenian Weekly-ն` քննարկումը Հայագիտության ծրագրի աշնանային դասախոսությունների մի մասն է կազմում:
Փայլանը կներկայացնի Թուրքիայում և տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները, մարտահրավերները, որոնց բախվում է Թուրքիայի հայ համայնքը, կխոսի հայ-թուրքական հարաբերությունների և քրդական հարցի մասին:
Գարո Փայլանը ԺԴԿ-ի հիմնադիր անդամ է և Ստամբուլի 3-րդ թաղամասը ներկայացնող պատգամավորն է: Որպես Թուրքիայում հայ համայնքի ակտիվ անդամ` Փայլանը երկար տարիներ պայքարում է մարդու իրավունքների պաշտպանության համար` բարձրաձայնելով քրդական և հայկական հարցերի մասին: