Yerevan Jazz Fest-ն այս տարի նվիրվում է ամերիկյան ջազ-ինդուստրիայի հիմնադիր, հայազգի Ջորջ Ավագյանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/Ջազ-ֆեստ.png)
Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը ներկայացնում են տարվա ամենաջազային իրադարձությունը Հայստանում՝ «Yerevan Jazz Fest» ամենամյա ջազ փառատոնը: Yerevan Jazz Fest 2016-ը տեղի կունենա հոկտեմբերի 13-ից 16-ը: Փառատոնն իր ծավալով և հնչեղությամբ գերազանցում է նախորդ տարվանը:
Ըստ «Հայերն այսօրի»՝ այս տարվա փառատոնը նվիրվում է ծագումով հայ, ամերիկաբնակ, ամերիկյան ջազ-ինդուստրիայի հիմնադիր, հայտնի «Գրեմմի» մրցանակի դափնեկիր ՋՈՐՋ ԱՎԱԳՅԱՆԻՆ:
ԾՐԱԳԻՐ
Հոկտեմբեր 13 | 19:00 | ՄՀՀ համերգային դահլիճ
Հայաստանի Պետական Ջազ նվագախումբ
Գեղ. Ղեկավար՝ Արմեն Հյուսնունց
Դի Դի Բրիջուոթեր (վոկալ)
Տեո Կրոկեր (շեփոր)
Մայքլ Քինգ (դաշնամուր)
Էրիկ Ուելեր (բաս կիթառ)
Կասա Օվերոլ (հարվածային գործիքներ)
Էնթոնի Ուարե (սաքսոֆոն)
21:30 After party – Mezzo Classic House-Club
Հոկտեմբեր 14 |
Կինոդիտում “Մայլս Դևիս” 16:00 / Մոսկվա Կինոթատրոնում
Բացօթյա համերգ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում 19:00
21:30 After party – Mezzo Classic House-Club
Հոկտեմբեր 15 | 19:00 | Ա. Խաչատրյանի անվ. Համերգասրահ
Լևոն Մալխասյան Ջազ Բենդ
Չիկո’ս Նյու Տրիո
Գեղ. Ղեկավար՝ Արմեն Թութունջյան
Ալինա Ենգիբարյան (վոկալ)
Թավիթջան Եղբայրներ
Մորիս Փլեժր (բաս կիթառ)
21:30 After party – Mezzo Classic House-Club
Հոկտեմբեր 16 | 19:00 | ՄՀՀ Համերգային Դահլիճ
Մեցցո Բենդ
Ջոս Սթոուն (վոկալ)
Պիտ Ինակոն (բաս կիթառ)
Րիկի Ջորդն (հարվածային գործիքներ)
Լեոն Քինգ (կիթառ)