Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայկական կիրակնօրյա դպրոցում վերսկսվեցին դասերը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/Նանսի-300x225.jpg)
Բարի գալուստ նոր ուսումնական տարի
Սեպտեմբերի 1-ը Գիտելիքի, գրի եւ դպրության միջազգային օրն է, եւ ինչպես բոլոր դպրոցներում ու ուսումնական հաստատություններում, այնպես էլ Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայկական համայնքին կից գործող«Հայասա» կիրակնօրյա դպրոցում վերսկսվեցին դասերը: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում է Մերինե Թադեւոսյանը:
Տոնի առթիվ նախ ողջունեց ու շնորհավորեց համայնքի ղեկավար Արթուր Ավետյանը, ապա նրա շնորհավորանքին միացավ դպրոցի ուսուցչական կազմը: Այս եւ Սփյուռքում գործող նմանատիպ մյուս դպրոցները, որոնց թիվը տարեցտարի ավելանում է, խորհրդանշում են հայ ժողովրդի սերը գիտության հանդեպ, որն էլ դարձել է ազգային մեր հարատեւության գրավականը: