2019 թվականի ՏՏ միջազգային կոնգրեսը կկայանա Հայաստանում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/default-300x226.jpg)
World Congress on Information Technology՝ WCIT-ն՝ ամբողջ աշխարհի ՏՏ ոլորտի խոշորագույն իրադարձություններից մեկը, 2019թ.-ին կանցկացվի Հայաստանում:
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին Digitec ամենամյա ցուցահանդեսին նվիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:
«Այս տարվա հոկտեմբերի 3-ից 5-ը Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի Բրազիլիայի մայրաքաղաքում տեղի ունենալիք ՏՏ միջազգային կոնգրեսին: Շնորհիվ ԻՏՁՄ-ի՝ 2019 թվականին կոնգրեսը կկայանա Հայաստանում, ինչը մեծ առաջընթաց է», -հավելեց Էմիլ Տարասյան:
Կոնգրեսը կազմակերպվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ տարբեր երկրներում՝ ներգրավելով համաշխարհային ինֆորմացիոն և կոմունիկացիոն տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 3000 ներկայացուցիչների: Կոնգրեսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային միությունը, որը ներառում է ՏՏ ոլորտի մոտ 80 ասոցացիաներ և համաշխարհային ՏՏ շուկայի 90%-ը: