ԱԳ նախարարը հանդիպեց Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղարին

Օգոստոսի 31-ին Փարիզում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-ֆրանսիական հարաբերություններին, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող օրակարգային հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին` ընդգծելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը: