ԼՂՀ-ում համաներում կհայտարարվի. ԱԺ-ն որոշումն ընդունեց միաձայն

ԼՂՀ հռչակման 25–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ԱԺ որոշման նախագիծն այսօր՝ օգոտսոսի 25-ին ընդունվել է ԱԺ արտահերթ նստաշրջանի լիագումար նիստում: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԺ-ից:
Որոշման նախագծին կողմ են քվերակել բոլոր՝ 28 պատգամավորները:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների ղեկավարների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել էր աշխատանքային խորհրհրդակցություն՝ քննարկելով Արցախի Հանրապետության նախագահի առաջարկը ԼՂՀ հռչակման 25–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին:
Որոշման նախագիծը պատգամավորները քննարկել էին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում եւ անհրաժեշտ պարզաբանումներ ստացել ԼՂՀ նախագահի ներկայացուցիչ Արայիկ Լազարյանից: