Ըմբիշ Միհրան Հարությունյանն Օլիմպիական խաղերի եզրափակչում է

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը դուրս եկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ։ Այս մասին Հայերն այսօրը տեղեկանում է ՀԱՕԿ լրատվության բաժնից:
Առաջին գոտեմարտում Հարությունյանի մրցակիցը եգիպտացի Սալեհ Կահքն էր։ Հայ ըմբիշը բացարձակ հաղթանակ տարավ՝ 9։0 հաշվով։
Երկրորդ գոտեմարտում Հարությունյանը 2։1 հաշվով հաղթեց կորեացի Ռյու Հանսույին և շարունակեց պայքարը կիսաեզրափակչում։ Այստեղ Միհրանը հաղթեց ադրբեջանցի Ռասուլ Չունաևին։ Իսկ եզրափակչում Հարությունյանը կմրցի սերբ Դավոր Ստեֆանեկի հետ։