Երեւանի եւ Բաթումիի միջեւ կարող են իրականացվել ուղիղ ավիաչվերթեր
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/08/49767.jpg)
Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Զուրաբ Պատարիձեն եւ Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը քննարկել են Երեւանի եւ Բաթումի միջեւ ուղիղ ավիահաղորդակցության հաստատման անհրաժեշտությունը՝ զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով:
Հանդիպման մասին տեղեկությունն«Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առեւտրատնտեսական համագործակցության եւ զբոսաշրջության զարգացման հարցերը: Գլխավոր հյուպատոսը համատեղ մշակութային միջոցառումներ անցկացնելու պատրաստակամություն Է հայտնել:
«Աջարիայի եւ Հայաստանի միջեւ արդեն երկար տարիներ համագործակցություն Է իրականացվում տարբեր ուղղություններով: Տարածաշրջանը գործընկերային հարաբերություններ ունի եղբայր-քաղաքների հետ, ինչն ապագայում պետք Է Էլ ավելի ակտիվացվի»,-նշել Է Պատարաձեն:
Վերջին տարիներին զգալիորեն աճել Է Աջարիա այցելող հայաստանցիների թվաքանակը:
Հայաստանը երրորդ տեղն Է զբաղեցնում տարեսկզբից Վրաստան ժամանած միջազգային այցելուների թվաքանակով: