ԱՄՆ-ում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Ռամելա Կարմենը

ԱՄՆ Միչիգանի նահանգում 102 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին ամերիկաբնակ հայերից մեկը՝ Ռամելա Կարմենը:

Հարազատների խոսքով՝ նա խորհրդանիշն էր այն ամենի, ինչի միջով անցել է հայ ժողովուրդը, փոխանցում է Massis Post-ը:

Աշխարհում ապրում է Հայոց ցեղասպանությունից փրկված մոտ 30 մարդ:

Scroll Up