Ռիո-2016. 17-ամյա Սեդա Թութխալյանը՝ փոխչեմպիոն

17-ամյա Սեդա Թութխալյանը սպորտային մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի կազմում նվաճեց Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի տիտղոսը թիմային պայքարում:
Ռուսաստանի թիմը Ալյա Մուստաֆինա, Սեդա Թութխալյան, Անգելինա Մելնիկովա, Մարիա Պասեկա եւ Դարյա Սպիրիդոնովա կազմով առաջ թողեց ԱՄՆ-ի հավաքականին: Բրոնզե մեդալները նվաճեցին Չինաստանի ներկայացուցիչները:
Սեդա Թութխալյանը ծնվել է Գյումրիում, սամբոյի աշխարհի եռակի չեմպիոն Գուրգեն Թութխալյանի դուստրն է: 1999 թվականին ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա:
Ոչ պաշտոնական թիմային հաշվարկում առաջատարը Չինաստանն է՝ 7 ոսկե, 3 արծաթե, 6 բրոնզե մեդալ: Տասնյակում են ԱՄՆ-ն, Ավստրալիան, Ռուսաստանը, Իտալիան, Հարավային Կորեան, Հունգարիան, Ճապոնիան, Ֆրանսիան ու Թաիլանդը, գրում է Արցախպրեսը: