ՀՀ ՍՓՅՈւՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅՈւնԸ 5 ՏԱՐԵԿԱՆ Է
Մեծարգո՛ տիկին Հակոբյան.
Թույլ տվեք շնորհավորել Ձեզ և հանձին Ձեզ՝ ՀՀ սփյուռքի նախարարության ողջ աշխատակազմին 5-ամյա հոբելյանի առթիվ:
Հինգ տարիների ընթացքում Ձեր ղեկավարած նախարարությունը կարողացել է հասնել մեծ հաջողությունների՝ ողջ աշխարհի հայությանը համախմբելու նվիրական գործում:
Ամենօրյա քրտնաջան, պտղաբեր ու ստեղծարար աշխատանքի հինգ տարիներ…Այդ կարճ շրջանում Դուք կարողացել եք անել այնքան գործ, որը գոհացուցիչ կլիներ անգամ դրա տասնապատիկ ժամանկահատվածի համար: Ձեր գերատեսչության պատմությունը վառ օրինակն է այն բանի, թե ինչերի կարելի է հասնել, երբ նախաձեռնողականությանն ու պրոֆեսիոնալիզմին գումարվում է կազմակերպչի անուրանալի տաղանդը: Ազգային ինքնագիտակցության վերելքի այս շրջանում դժվար է գերագհնահատել Ձեր ծավալած գործունեության նշանակությունը ողջ հայ ժողովրդի համար: Շնորհիվ Ձեզ և Ձեր անսպառ էներգիայի՝ Սփյուռքի հայերը մշտապես զգում են իրենց պատմական հայրենիքից բխող սերն ու ջերմությունը՝ նրա հետ կապելով իրենց նվիրական հույզերը, հույսերն ու երազանքները:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ՝ մաղթելով առողջություն, երկար տարիների կյանք, նոր հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ Ձեր շնորհակալ գործունեության ասպարեզում՝ ի շահ մեր սիրելի Հայրենիքի բարգավաճման:
Ամենաանկեղծ հարգանքներով և ակնածանքով՝
Օֆելյա Առաքելյան
Մոսկվայի առաջին բազմամշակութային թիվ 1650 դպրոցի հիմնադիր և տնօրեն