2016թ. առաջին եռամսյակում ՀՀ այցելած իրանցի զբոսաշրջիկների թիվը բավականին աճել է

2016 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան  կատարած ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը շուրջ 501 հազար է,  ինչը 2.4 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը: Այս մասին այս լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

«Արտագնա զբոսաշրջության ցուցանիշները նույնպես աճել են: Այս տարի գրանցվել է 1.2 տոկոսի աճ` ընդհանուր 470 հազար այցելություն»,-tert.am-ի փոխանցմամբ՝ ասաց Ապրեսյանը:

Նրա խոսքով` Հայաստան են այցելում հիմնականում եվրոպական երկրներից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից եւ այլ երկրներից:

«Իրանից այցելությունների թիվը վերականգնվել է 2012-13 թվականների անկումից հետո: 2015 թվականին մենք ունեցել են 144 հազար այցելություն, այսինքն` 24 տոկոսի աճ` ի համեմատ 2014 թվականի: Իսկ այս տարվա միայն առաջին եռամսյակում ունենք 40 տոկոսի աճ` ի համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի: Իհարկե, մենք արդեն աշխատում ենք նաեւ այլ ուղղություններով` Ճապոնիա, արաբական երկրներ: Մշակել ենք մարքեթինգային քաղաքականություն` ուղղված արաբական շուկային, Իրանին, սերտորեն համագործակցում ենք նաեւ Չինաստանի հետ»,- եզրափակեց Մեխակ Ապրեսյանը:

Scroll Up