Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը դարձյալ աճել է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը աճել է 7 միլիոն եվրոյով:
Transfermarkt-ի համաձայն՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը կազմում է 37 միլիոն եվրո: Այդ ցուցանիշով Մխիթարյանն անձնական ռեկորդ է սահմանել:
Հիշեցնենք, որ 27-ամյա Մխիթարյանն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ Դորտմունդի «Բորուսիայից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր: Տրանսֆերի պաշտոնական արժեքը չի հրապարակվել: Գերմանական Bild-ը նշում է 42 միլիոն եվրոյի մասին, իսկ անգլիական Daily Mail-ը Մխիթարյանի տրանսֆերը գնահատում է 26 միլիոն ֆունտ ստերլինգ: