Սարոյանի «Մարդկային կատակերգության» հիման վրա նկարահանված «Իթաքա» ֆիլմի պրեմիերան սեպեմբերին 9-ին է

Ամերիկահայ հայտնի գրող Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» գրքի հիման վրա նկարահանված «Իթաքա» ֆիլմի թրեյլերն արդեն համացանցում է, որը կարելի է դիտել հետևյալ կայք-էջում՝ www.youtube.com/watch?v=mDxzXszAfJE :

Սեպտեմբերի 9-ին արդեն կկայան ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմի ռեժիսորն է հոլիվուդյան հայտնի դերասանուհի, պրոդյուսեր Մեգ Ռայանը, ով Թոմ Հենքսի հետ մարմնավորում են ֆիլմի գլխավոր հերոսներից երկուսին։

«Իթաքա» դրամայում, որը Ռայանի ռեժիսորական դեբյուտն է, դեպքերը զարգանում են Երկրորդ համաշխարային պատերազմի տարիներին։ Ֆիլմը պատմում է 14–ամյա փոստատար Հոմեր Մաքոլիի մասին։ Տղայի ավագ եղբայրը գնում է պատերազմ` նրա խնամքի տակ թողնելով ամբողջ ընտանիքը։ Եվ մի օր Հոմերը ստանում է նամակ, որն ընդմիշտ փոխում է նրա կյանքը…

Scroll Up