Գրական երեկո Նոր Ջուղայում` նվիրված Գրիգոր Զոհրապի ծննդյան 115-ամյակին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/08/Զոհրապ7.jpg)
Նախաձեռնությամբ Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միության Մշակութային միավորի գրական խմբի և համագործակցությամբ Ս. Ամենափրկիչ Վանքի Ս. Ներսես շնորհալի գրադարանի, վերջերս նույն միության հարկի ներքո տեղի ունեցավ գրական երեկո` նվիրված նշանավոր գրող և քաղաքագետ Գրիգոր Զոհրապի ծննդյան 115-ամյակին: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում է Նոր Ջուղայի «Արարատ» միության թղթակից Երանուշ Թահմազյանը:
Ներկաներին ողջունեց գրական խմբի պատասխանատու և ղեկավար Ռիմա Սիմոնյան-Օհանյանը, ապա հակիրճ տողերով տեղեկություններ փոխանցեց գրական խմբի, Ս. Ներսես Շնորհալի գրադարանի և երեկոյի կազմակերպման մասին: Երեկոյի առթիվ հրավիրված էր բանախոսելու Տ. Անանիա ծ.վրդ. Գուճանյանը, ով հանդես եկավ Գ. Զոհրապի կենսագրությամբ և ներկայացրեց իր ուսումնասիրությունը, որը վերաբերում էր ազգային-հասարակական և քաղաքական դաշտում Զոհրապի ունեցած մեծ ներդրումի և հատկապես՝ որպես փաստաբան, դիվանագետ, լրագրող և Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, ազգային շահերից մղված կարևոր ներդրումի մասին: Այս ամենը համեմված էր թեմատիկ վկայությունների տեսանյութերով և Զոհրապի մտքերով:
Հայր Սուրբն իր բանախոսության ավարտին կոչ արեց զբաղվել գրականությամբ և ընթերցել մեր մեծերի ու նախնիների պատմությունն ու գրականությունը, և նրանց կտակը փոխանցել նոր սերնդին:
Վերջում Հայր Սուրբը պատասխանեց ներկաների կողմից հնչած հարցումներին:
Երեկոն ավարտվեց շնորհակալական խոսքերով` ուղղված գերապատիվ Հայր Սուրբին` հրավերին ընդառաջելու և դասախոսելու առումով, և մեր մեծերի հիշատակը հարգող գրասեր հասարակությանը` ներկայության համար:
Լուսանկարները` հեղինակի