Արցախցի մարզիկներն Մոսկվայում արժանացել են ոսկե մեդալների

Մոսկվայում հուլիսի 21-26-ն ընթանում է կունգ-ֆուի միջազգային փառատոնը, որի շրջանակներում նաև կունգ-ֆուի աշխարհի մեծահասկաների 5-րդ առաջնությունը, որին Արցախից մասնակցում են 5 մարզիկներ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կամավոր ֆիզկուլտուրայի մարզական ընկերություն (ԿՖՄԸ) մանկապատանեկան մարզադպրոցի սանդա ուշու մարզաձևի մարզիչ, ԼՂՀ ուշուի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանը տեղեկացրեց, որ կունգ-ֆուի աշխարհի մեծահասկների 5-րդ առաջնությանը մասնակցած 2 մարզիկներ Վարդգես Մանասյանը (մինչև 50կգ) արժանացել է ոսկե մեդալի, իսկ Համիկ Քոչարյանը (55կգ)՝ արծաթե:
«Կունգ-ֆուի միջազգային փառատոնին մասնակցած արցախցի 3 մարզիկներ Հայկ Գասպարյանը և Դավիթ Կասումյանը կունգ ֆու ոճում, իսկ Արմեն Ղահրամանյանը թու-շոու ոճում արժանացել են ոսկե մեդալների»,- ասել է Դ. Գրիգորյանը և հավելել, որ այս փառատոնին հնարավորություն էր տրված ամեն երկրից մասնակցելու մի քանի պատվիրակություն:
Նշենք, որ կունգ ֆուի միջազգային փառատոնին և աշխարհի առաջնությանը, արցախցի մարզիկները մասնակցում են 2014 թվականից: