Սարգիս Խաչատուրյան 130-ամյակ. Ստեղծագործությունների ցուցահանդես
Հուլիսի 27-ին՝ ժամը 15:00, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը՝ նվիրված նկարչի ծննդյան 130 ամյակին:
Առաջին անգամ մեկ ցուցադրության շրջանակներում կներկայացվեն հեղինակի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ, ինչպես նաև հնդկական ու պարսկական որմնանկարների ընդօրինակություններ: Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործություններն իրենց արժանի տեղն են գտել Եվրոպայի, Ամերիկայի և Հնդկաստանի զանազան թանգարաններում, իսկ զգալի մասը պահպանվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: