Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Մովսեսի դպրոցի մարզադաշտում խաղացող երեխաների ուղղությամբ

Ադբեջանական կողմը հուլիսի 21-ին, ժամը 17:00-ի սահմաններում կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ին ասել է համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը:

Հակառակորդը կրակել է գյուղի դպրոցին մոտ գտնվող մարզադաշտում խաղացող երեխաների ուղղությամբ:

«Բարեբախտաբար, տուժածներ չկան: Այս պահին էլ հանգիստ է»,- ասաց Արարատ Ավալյանը:

Scroll Up