Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի վերակառուցման աշխատանքներն առաջ են ընթանում

Հայաստանն ու Արցախը կապող Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները գարնան կեսերից սկսած մեծ թափով առաջ են ընթանում: Ասֆալտապատման եւ կահավորման աշխատանքներ են իրականացվում ճանապարհի ամբողջ երկայնքով: Արդեն ասֆալտապատ է 116 կմ երկարությամբ ճանապարհի 74 կմ-ը, որից 60 կմ-ը՝ ներքին եւ վերին շերտերով, մնացած 14-ը՝ ներքին: Ճանապարհի 22.1 կմ-ն ամբողջությամբ ավարտված է՝ կահավորված եւ նշագծված: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Հիմնադրամի պաշտոնական կայքից:

Մայրուղուց դեպի Չափար տանող 3.9 կմ երկարությամբ ճանապարհը նույնպես վերակառուցվել ու ասֆալտապատվել է, ընթացքում է Դադիվանք տանող 1.1 կմ ճանապարհի վերակառուցումը:

Scroll Up