«Հայաստան.ստեղծենք միասին». Ուրախ եմ, որ Հայաստանը զարգացած աշխահին ներկայանալի պետություն է դարձել

Անդրե Ֆեսթեքջյանը «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքին մասնակցելու է եկել ԱՄՆ-ից, որտեղ ծնվել և մեծացել է: Իսկ այժմ բարձրագույն կրթություն է ստանում ԱՄՆ-ի Փենսիլվանիայի համալսարանի Քաղաքական և համակարգչային գիտություններ ֆակուլտետում:

Հավաքից տպավորությունները շատ մեծ են: Ուրախ է, որ առիթ է ունեցել նորից Հայաստան գալու և վայելելու հայաստանյան ամառը:

«Հայերն այսօրի» հետ զրույցում Անդրեն նշեց, որ տպավորված է հավաքի շրջանակներում տարբեր կազմակերպություններ այցելելուց, որտեղ իրենց են ներկայացրել Հայաստանում ՏՏ ոլորտում տարվող աշխատանքների մասին: Հիացումի և հպարտության պահեր է ապրել այցելելով Դիլիջանի «UWC Հայաստան» քոլեջ և «Այբ» դպրոց:

«Ուրախ եմ, որ Հայաստանն այսքան զարգացած ու աշխահին ներկայանալի պետություն է դարձել: Երկրորդ անգամ այցելելով Հայաստան` տարբեր բնագավառներում զարգացումն ու առաջխաղացումը չնկատել պարզապես անհնարին է:

Ես հավատում եմ Հայաստանի պայծառ ապագային, որի զարգացման գործում մեզանից յուրաքանչյուրը պետք է դերակատարում ունենա: Եթե համալսարանն ավարտելուց հետո չվերադառնամ Հայաստան, ապա դրսում աշխատելով` կնպաստեմ հայաստանցիների համար բարեկեցիկ կյանք ապահովելուն»,-զրույցն ամփոփեց Անդրեն:

Գևորգ Չիչյան

անդրե1

Scroll Up