Մոսկվայում գործող «В�?ВА» կազմակերպության աջակցությամբ Ստեփանակերտում արյան փոխներարկման կայան կստեղծվի
Մեր առջև խնդիր ենք դրել` աջակցելու Ստեփանակերտում արյան փոխներարկման մեծ կայանի ստեղծմանը:
Այդ մասին Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «В�?ВА» (Врачи �? Волонтеры Армении) բարեգործական կազմակերպության համահիմնադիր Տատյանա Օհանեսյանը` հավելելով, որ արդեն ստացել են համապատասխան ֆինանսական բարեգործական փոխանցումներ և գտել մատակարարների, որոնք պատրաստ են նվազագույն գներով և հնարավորինս արագորեն Արցախ հասցնել անհրաժեշտ սարքավորումներ:
Անդրադառնալով Արցախի առողջապահության ոլորտում արդեն իրագործված և նախատեսվող բարեգործական ծրագրերին Տ. Օհանեսյանը տեղեկացրել է, որ կազմակերպությունն աջակցում է Արցախի հիվանդանոցներին և բժիշկներին : «Ներկա դրությամբ կարողացել ենք մոտ 60 հազար դոլլար գումարի չափով աջակցություն ցուցաբերել Արցախի առողջապահական համակարգին: Բացի այդ, մեր խմբում ընդգրկված շատ բժիշկներ Արցախի համապատասխան բուժհաստատությունների բժիշկներին են փոխանցել ի բուժսարքավորումներ: Հետագայում մենք ցանկանում ենք օգնություն ցուցաբերել մասնագետների պատրաստման և վերապատրաստման հարցերում: Նախատեսում ենք մեզ մոտ ընդունել բժիշկների և ուսանողների և նրանց վերապատրաստել տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում: Մեր հետագա գործառույթը տեսնում եմ նաև վերականգնողական ծրագրերի աջակցման ծրագրերում, որոնք մեր վիրավոր զինվորներին, ովքեր վերականգնողական կուրսեր են անցնում , հնարավորություն կտան 2-3 տարով մեկնել այնպիսի հաստատություններ, որտեղ կկարողանան վերականգնողական բարձրակարգ բուժում ստանալ:
Հաջորդ մեր կարևոր ծրագիրը աջակցելն է այն հիվանդ երեխաներին, ովքեր համապատասխան ֆինանսական միջոցների կամ սարքավորումների բացակայության պատճառով հնարավորություն չունեն բարձրակարգ բուժում ստանալ տեղում: Ապագայում մենք , իհարկե կցանկանայինք այստեղ առողջապահության համակարգը տեսնել այնքան զարգացած, որ կարողանայինք մեր երեխաների բուժումն իրականացնել Արցախում: Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում համապատասխան սարքավորումներով կարողացել ենք կահավորել վերակենդանացման 6 հատուկ պալատներ, որոնցում միաժամանակ կարող են գտնվել մի քանի հիվանդներ: Այդ պալատները հնարավորություն ունեն շատ արագ վերափոխվելու վիրահատարանների: Բացի այդ, գնել և տրամադրել ենք ուլտրամանուշակագույն պրոտոտիպային սարքավորում, որը կարելի է տեղափոխել հեռավոր գյուղական բնակավայրեր և տեղում հետազոտություններ իրականացնել: Մենք աջակցում ենք նաև այն դեղամիջոցների ձեռքբերման գործում, որոնք բավականին թանկարժեք են և բացակայում են Հայաստանում»,- մանրամասնել է «ՎԻՎԱ» բարեգործական կազմակերպության համահիմնադիր Տ. Օհանեսյանը :
Նրա խոսքով, կազմակերպությունը ներկայումս բաղկացած է հարյուրավոր ակտիվ անդամներից, ովքեր շարունակական կերպով, ֆինանսապես ու նյութապես ակտիվ աջակցություն են ցուցաբերում Արցախին առնչվող առողջապահական ծրագրերի իրականացմանը:
«Գլխավոր նպատակն այն է, որպեսզի սփյուռքում ապրող մեր հայրենակիցները հնարավորություն ունենան աջակցություն ցուցաբերել հայրենիքին: Թող դա լինի աննշան, փոքր, բայց այն յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս զգալ իր հայ լինելն ու ամուր պահել ազգային ինքնագիտակցությունը: Այս անգամ մենք Արցախում ենք հասկանալու համար, թե ինչի անհրաժեշտություն է զգացվում և հետագայում ինչով կարող ենք աջակցել»,- նշել է Տ. Օհանեսյանը: